Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նյու-Յորքի իշխանությունները քննարկում են Դովլաթովի անունով փողոց անվանակոչելու հարցը

Նյու-Յորքի իշխանությունները քննարկում են Դովլաթովի անունով փողոց անվանակոչելու հարցը
01.05.2014 | 13:17

Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը ընդունել է օնլայն խնդրագրի առաջարկը, որը վերաբերում է քաղաքի փողոցներից մեկն ի պատիվ գրող Սերգեյ Դովլաթովի անվանակոչելուն: Հայտնի է, որ պահանջվում էր քսան հազար ստորագրություն, մինչ այժմ հավաքվել է տասնյոթ հազարը: Հասարակական այս նախաձեռնությունն իր վրա է հրավիրել քաղաքային իշխանությունների ուշադրությունը: Մասնավորապես ուշադրության է արժանացել Բելինսկու անվան եկատերինբուրգյան գրադարանում «Գրադարանային գիշերներ» ծրագրի շրջանակներում ընթացող «Լրագրողները կարդում են Դովլաթովին» ակցիան:

1978թ. Սերգեյ Դովլաթովը իշխանությունների հետապնդման պատճառով տարագրվել էր ԽՍՀՄ-ից ԱՄՆ և ուղարկվել Նյու-Յորք: Գրողն այնտեղ ապրել էր մինչև կյանքի վերջը՝ 1990թ. և հուղարկավորվել Քվինսի գերեզմանատանը: Անցյալ աշնանը Քվինսի նահանգում, ուր ապրել էր գրողը, թույլատրվել էր տեղադրել հուշատախտակ՝ ի պատիվ Դովլաթովի և կազմակերպել ստորագրահավաք փողոցի անվանակոչման համար:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ